211652_close_icon

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլերի խորհրդականին

views-count1525 դիտում article-date 23:18 21-03-2022

Այսօր՝ մարտի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽՔ գրասենյակից։

Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցերին։

Նմանատիպ նյութեր