211652_close_icon
views-count25811 դիտում article-date 20:44 21-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. Lada Priora-ում առաջացած կրակի դեմ մինչ հրշեջ-փրկարարների ու պարեկների ժամանումը պայքարել են բնակիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Նար-Դոսի փողոցի 73ա շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ  հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել բնակիչները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղոմ ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Հակոբ Կարապետյանն ու պարեկ Նարեկ Դավթյանը:

Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նույն  փողոցի բնակիչ Վ-ը Հ-ին պատկանող Lada Priora մակնիշի ավտոմեքենայում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր