Լևոն Աղասյանը վնասել է ոտքի ազդրամկանը
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից անտրամադիր հայրենիք վերադարձավ մեր լավագույն եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը: Պատճառը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Նա հեռախոսազրույցում ասաց , որ վերջին ՝ նախամեկնարկային մարզման ժամանակ, լավ մարզավիճակում գտնվող Լևոնը վնասել է ոտքի ազդրամկանը: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, նպատակով , որ փորձառու բժիշկները կարողանային շտապ վերականգնել մարզիկին, որ նա կարողանար մասնակցել մարզասրահների աթլետիկայի աշխարհի առաջնությանը:
Բայց օգնությունը ժամանակավոր բնույթ կկրեր և մեր մարզիկը չէր կարողանա տեղում հաջող ցատկեր կատարել: Ավելին, գուցե խորացներ վնասվածքը ու դրա հետևանքով հնարավոր չլիներ լիովին ապաքինվել ու մասնակցել առաջիկա պաշտոնական խոշոր մրցաշարերին, մասնավորապես՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: