211652_close_icon
views-count1598 դիտում article-date 16:27 21-03-2022

Կապանի 10 դպրոցներում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետներն իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 14-18-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Կապան քաղաքում թվով 10 դպրոցներում իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ։

Դպրոցականները սովորել են ականային վտանգի մասին նախազգուշացնող նշանները, անվտանգ վարքագծի կանոնները, դիտել են մուլտֆիլմը, ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

Ավագ դասարանի երեխաները հնարավորություն են ստացել ներգրավվելու ականային վտանգի թեմայով թատերական ներկայացման մեջ։ Մեկ ամսից այս թատրոնի շնորհիվ դպրոցականներն ավելի փոքր դասարանի երեխաներին առավել պատկերավոր կցուցադրեն ականային վտանգն ու կսովորեցնեն անվտանգ վարքագծի կանոնները։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր