Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Սևանի փողոցում գործող սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. տարածքը գազաֆիկացված չէ. ժամանել են «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն և Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են սննդի կետի աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Նորայր Մանուկյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Կարեն Համբարձումյանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեղում պարզվել է , որ տարածքը գազաֆիկացված չէ և սննդի կետում օգտագործվում են 20-կգանոց գազաբալոններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի