Ավտովթար Կոտայքի մարզում. 39-ամյա վարորդը Lada-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 10:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Ռուստամ Սարոյանը, իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բաժանարար գոտում գտնվող երկաթե գովազդային վահանակին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Սարոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: