24695 դիտում
19:53 23-12-2022
Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. 36-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Lada-ով բախվել է երկաթե գովազդային վահանակին, նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Գյումրու հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 36-ամյա Խաժակ Է-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ քաղաքի սկզբնամասում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե գովազդային վահանակին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խաժակ Է-ն տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Գյումրու 1-ին գումարտակի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանն ու ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։
Օպեատիվորեն ժամանել են նաև ԱԻն ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և այնտեղից դուրս բերել մահացածի դին ու մոտեցրել շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Շիրակի մարզի պարեկային ծառայության գումարտակի 1-ին դասակի պարեկներ Գևորգ Մինասյանն ու Մարտին Յայլոյանը։
Վթարի մասին ոստիկանության Կումայրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15604 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35864 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց