54827 դիտում
18:57 20-03-2022
Ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը դուրս է եկել հանդիպակած և բախվել բեռնատարին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 88 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Մշիր Հասոյանի վարած ЗИЛ-130 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գոռ Խալաթյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Խալաթյանն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Կարապետ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհաիյն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչները Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը:
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը Opel-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել ЗИЛ-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8736 դիտում
18:31 23-07-2015
Մարդատար մեքենան դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել բեռնատարին. տեսանյութ