«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ. Խաչիկ Ասրյանը նամակ է գրել Պուտինին
«Հայոց արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է հղել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը՝ Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար։
Ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, Պուտինին ուղղված պաշտոնական նամակը Ասրյանը հանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նամակում նշված է, որ կամավորական ջոկատը պատրաստ է Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի զինված ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի և Ուկրաինայի իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Ռուսաստանի, Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին: