2208 դիտում
13:51 17-03-2022
Մեր մեծագույն խնդիրը կիսակատարությունն է, կառուցում ենք, հետո ևս 20 տարի շուշաբանդը, բալկոնը առաջ ենք տանում. Փաշինյան
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում Չարենցավանի «Ճանապարհաշինարարներ» արձանը երեք անգամ թալանվել է որպես պղնձի ջարդոն: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պայմանավորվում ենք, որ այդպիսի վիճակ այլեւս պետք է չունենանք: Ոստիկանությունը դրա համար կրում է առաջնային պատասխանատվություն: Այդ արձանը այդտեղ է եւ գիշերը, ե ցերեկը, հետեւաբար դրա միջավայրը պետք է ապահովվի:
Մեր մեծագույն խնդիրը, որ մեզ ամեն քայլափոխի խոչընդոտում է, կիսակատարության կուլտուրան է, երբ մենք կառուցում ենք, հետո ևս 20 տարի շուշաբանդը, բալկոնը, էս առաջ տանենք, էն առաջ տանենք, վերջում ստանում ենք տձեւ մի բան: Ցավոք, «7 չափիր, մեկ կտրիր» ասացվածքը միշտ չէ, որ կիրառում ենք: Եկեք պայմանավորվենք, էդ կիսակատարության բանից դուրս գանք, երբ ֆասադը կա, դուռը բացում, ներս ենք մտնում, տեսնում ենք, ներսում ոչ մի բան չկա:
Եկեք հաղթահարենք կիսակատարությունը»,- ընդգծեց վարչապետը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 17-ին, կառավարության որոշմամբ 7 մլն 65 հազար դրամ հատկացվեց ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար:

Նմանատիպ նյութեր
7765 դիտում
23:47 27-08-2015
«Մեր բալկոնը՝ ձեր բալկոնից բարձրա..». ֆոտոշարք
3103 դիտում
11:07 01-01-2021
Մեր մեծագույն խնդիրը պատերազմի հետցնցումներին դիմակայելն է. ՀՀ վարչապետի ամանորյա ուղերձը
Այս բաժնից
394 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
433 դիտում
21:56 24-04-2024
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան