Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը «Չելսիի» երկրպագուներին կոչ է արել չվանկարկել Աբրամովիչի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսնակը «Չելսիի» երկրպագուներին կոչ է արել չվանկարկել Ռոման Աբրամովիչի անունը:
«Կապույտների» երկրպագուները խաղերի ժամանակ զորակցություն են հայտնում ակումբի սեփականատիրոջը, իսկ «Նյուքասլի» հետ վերջին խաղում բազմիցս վանկարկել էին նրա անունը:
«Մենք հասկանում ենք, թե որքան խորն են մարդկանց զգացմունքներն իրենց ակումբների հանդեպ, բայց դա չի արդարացնում այն վարքագիծը, որը բացարձակապես տեղին չէ ներկա պահին:
Կարծում եմ, որ մարդիկ կարող են կրքեր ցուցադրել և աջակցել իրենց ակումբին՝ զերծ մնալով նման բաներից», նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը: