211652_close_icon
views-count37620 դիտում article-date 14:05 15-03-2022

Արտակարգ իրավիճակ՝ Գյումրիում. ահազանգ է ստացվել, որ «Մագնոն» ԲԲԸ գործարանում ռումբ է տեղադրված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնոն» ԲԲԸ գործարանում ռումբ է դրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ 

Տեղում են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանների կողմից տարածքը սահմանազատվել է, և կատարվւմ են աշխատանքներ՝ պարզելու համար՝ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+

Նմանատիպ նյութեր