Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն ժամանում, Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն ապատեղեկատվություն է. Արցախի ԱԳՆ
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի։