211652_close_icon
views-count1808 դիտում article-date 18:52 14-03-2022

Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը. Ազատագրական շարժումը հայտարարություն է տարածել

Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Ադրբեջանը անընդհատ սադրանքներ է իրականացնում Արցախի խաղաղ բնակավայրերի նկատմամբ, պայթեցրել է Արցախ մտնող գազատարը և ականապատել դրա շրջակայքը։

Արցախի և Հայաստանի առաջնագծի երկայնքով թշնամին զորքերի կուտակումներ է անում՝ սպառնալով հայկական պետականության անվտանգությանը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է Հայաստանի հետ խաղաղության հաստատման նոր 5 նախապայմանների մասին։ Այս ամբողջ սպառնալիքների ֆոնին Հայաստանի քաղաքական իշխանությունը մատնված է անգործության, որի մեջ մենք հանցավոր միտում ենք տեսնում։

2020-ի պատերազմի ցավոտ օրինակը աչքի առաջ ունենալով՝ Ազատագրական շարժումը իր պարտքն է համարում զգուշացնել հայ հանրությանը, որ մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, ինչի մասին հետևողականորեն լռում է իշխանությունը։

Ազատագրական շարժումը կարևոր է համարում համազգային ուժերի մոբիլիզացումը և ազգային միասնականություն ապահովելը՝ նոր կորուստներից խուսափելու և կրկին դավաճանություն թույլ չտալու համար։

Մենք հայ ազգին կոչ ենք անում թույլ չտալ հերթական գործարք թշնամու հետ, ինչը հանգեցնելու է նոր տարածքների կորստի և նոր զոհերի։

Մենք շարունակում ենք ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով՝ հանուն ազգային միասնության և հանուն հայկական պետականության։
 
 
 

Նմանատիպ նյութեր