Ռուս –ուկրաինական պատերազմը և Հայաստանի տնտեսության մարտահրավերները. ejc.am
ejc.am-ը գրում է. Առեւտրային բանկերում, վերջին օրերին արտարժույթի մասնավորապես՝ դոլարի եւ եվրոյի կանխիկացման միջնորդավճարը 0.4 տոկոսից դարձել է 3-4 տոկոս։ Ի՞նչն է պատճառը, եւ արդյոք ԿԲ-ն անելիք ունի՞ այստեղ։
Պետք է նշել, որ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը գործում են մրցակցային միջավայրում և իրենց հաճախորդների սպասարկման սակագները սահմանում են ինքնուրույն։
Ստեղծված իրավիճակի մասին տնտեսագետ, Ասիական-խաղաղօվկիանոսյան բանկի և «Էսխատա» բանկի տնօրենների խորհրդի անդամ Աշոտ Օսիպյանը նշում է երեք հիմնական պատճառ.
Առաջին՝ բանկերն այդ ծառայությունը թանկացրել են, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով դժվարացել է արտասահմանից թղթադրամի ներկրումը, թանկացել են դրա տեղափոխման հետ կապված ապահովագրավճարները։
Երկրորդ՝ արտերկրի գործընկեր կողմից իրականացվում է կանխիկի արտահանման սահմանափակում, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկայում առկա բացասական սպասումներով։
Երրորդ՝ կանխիկ արտարժույթի նկատմամբ Հայաստանում եւ տարածաշրջանում առկա է պահանջարկի որոշակի բարձրացում։
Նրա խոսքով՝ կան սակագներ, որոնք սահմանվում են ոչ միայն պայմանագրով. երբեմն բանկերը միակողմանիորեն կարող են փոփոխել՝ նախապես ծանուցելով հաճախորդներին։
Մանրամասներն՝ այստեղ