2121 դիտում
20:28 11-03-2022
Ազատ ոճային 3 ըմբիշ դուրս է եկել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Այսօր Հայաստանի՝ մրցագորգ ելած 4 ներկայացուցիչներից 3-ը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ շարունակելով պայքարը մեդալների համար:
57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 4-9 հաշվով զիջել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիին: Եթե վրացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ նախ 10-2 հաշվով հաղթել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Լարիցին, ապա ¼ եզրափակիչում 11-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Լեոն Գերշտենբերգերի նկատմամբ և դուրս եկել կիսազրափակիչ: ½ եզրափակիչում Մարգարյանի մրցակիցը կլինի Բելգիայի ներկայացուցիչ Այուբ Մուսաևը:
70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:6 հաշվով հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելիին և դուրս եկել ½ եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի բուլղարացի Իվան Ստոյանովի հետ:
79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն էլ քառորդ եզրափակիչում 10-5 հաշվով հաղթել է լեհ ըմբիշին, իսկ կիսաեզրափակիչում կգոտեմարտի Հունաստանի ներկայացուցչի հետ:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Մ23 տարեկանների ԵԱ-ին կմասնակցեն նաև 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը, 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը:

Նմանատիպ նյութեր
2772 դիտում
23:15 06-11-2021
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` Մ23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
1379 դիտում
19:48 01-04-2022
Հունահռոմեական ոճի 3 ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
3810 դիտում
22:21 07-11-2021
Ըմբիշ Արսեն Հարությունյանը` Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոն
Այս բաժնից
2245 դիտում
20:14 17-11-2024
Հայաստանի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով
1603 դիտում
17:49 17-11-2024
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի հետ խաղում
1585 դիտում
11:27 17-11-2024
Իտալիայում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը