211652_close_icon
views-count2857 դիտում article-date 23:29 11-03-2026

Ազատ ոճային ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը։

Մեկնարկում Միքայելյանը առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին:

Այսօր ավելի ուշ Մ23 տարեկանների ԵԱ-ի բրոնզե մեդալների համար կպայքարեն Կնյազ Իբոյանը և Խաչատուր Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր