Եվրամիությունը պատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթ է պատրաստում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Վերսալում եմ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ավարտից հետո։
«Մենք հանդես կգանք պատժամիջոցների չորրորդ փաթեթով։ Այդ պատժամիջոցներն էլ ավելի կմեկուսացնեն Ռուսաստանին գլոբալ տնտեսական համակարգից», - հայտարարել է ֆոն դեր Լեյենը։