ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի, Ամասիայի, Անիի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի (դժվարանցանելի), Թորոսգյուղ-Աշոցք, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում, Լանջիկ, Աշոցք, Ամասիա, Կրաշեն, Մեծ Սարիար գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:
Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է