36417 դիտում
20:50 10-03-2022
Դատարանը կալանավորեց Գյումրիում «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին. հնչել էր կրակոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչներ, 28-ամյա Դ. Հ.-ի և 32-ամյա Ա. Ս.-ի նկատմամբ:
Վերջիններս կասկածվում են փետրվարի 5-ին Գյումրիում «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ի աշխատակցի նկատմամբ դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Ավետիսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 7-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ) ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ( վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ), ոստիկանության Կումայրիի, Մուշի և Ախուրյանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու:
Վերջիններս Շիրակի մարզի բնակիչներ, 28-ամյա Դ. Հ.-ն էր և 32-ամյա Ա. Ս.-ն: Նրանք կասկածվում էին փետրվարի 5-ին Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «էլիտ Արման Շին» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նրանք որպես կասկածյալ ձերբակալվել էին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»