211652_close_icon
views-count3405 դիտում article-date 16:43 10-03-2022

Մարտի 16-ից պատգամավորները գնալու են Արցախ՝ փաստահավաք առաքելության համար. Թագուհի Թովմասյան. Aravot.am

Մարտի 6-ից սկսած՝ Ադրբեջանը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր:

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր այս առնչությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հրավիրելով միջազգային գործընկերների ուշադրությունը.

«Այսօր առավոտյան խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչը նշանակում է, որ խաղաղության դարաշրջանի մասին թեզերը իրականություն չեն դառնում:

Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի եւ հայ ժողովրդի նկատմամբ:

Միջազգային մեր գործընկերները պետք է հրատապ իրենց արձագանքը հայտնեն այս առնչությամբ, որովհետեւ եթե այս դեպքերը դիտարկենք սովորական սադրանք՝ ասենք, որ պրովոկացիա էր, անցավ, գնաց, կրկնությունը լինելու է շատ ավելի խորը եւ հետևողական:

Այսօր նորից Խրամորթում հայերեն լեզվով ադրբեջանցիների կողմից հայտարարվել է, որ պետք է դուրս գաք այդ տարածքից, եթե ոչ՝ բռնությամբ ձեզ կհեռացնենք ձեր բնակավայրից: Սա անթույլատրելի է ու հատկապես խաղաղապահների առկայության պայմաններում նման գործելաոճը խիստ կասկածահարույց է»:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր