211652_close_icon
views-count1955 դիտում article-date 22:35 09-03-2022

Անցած տարի Սյունիքի դատախազների կողմից հարուցվել է 23 քրեական գործ. aravot.am

Aravot.am-ը ներկայացնում է Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանի հետ հարցազրույցի վերջին մասը։

Հիշեցնենք, որ հաշվի առնելով հարցազրույցի ծավալը, այն ներկայացրեցինք հատվածաբար։

-Պարոն Հարությունյան, քրեական գործերով դատախազը դատավարական ղեկավարում եւ հսկողություն է իրականացնում: Նախ՝ որքանո՞վ  են մարզի դատախազները կարողանում ազդել քննությունների արդյունավետության վրա: Եղե՞լ են դեպքեր, երբ դատախազական ակտերով փոխվել են քննությունների ընթացքը, բացահայտվել են հանցագործություններ կամ, ասենք, վերականգնվել են դատավարության մասնակիցների խախտված իրավունքները:

Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորությունն իրականացնելիս դատախազները, անկասկած, ազդում են մինչդատական վարույթի արդյունավետ իրականացման վրա, այդ ընթացքում տալիս ցուցումներ, քննարկում վարույթն իրականացնող մարմինների աշխատակիցների որոշումների եւ գործողությունների (անգործության) դեմ շահագրգիռ անձանց բողոքները, դատավարական համապատասխան սուբյեկտներին հայտնված բացարկները, վերացնում անօրինական եւ/կամ չհիմնավորված որոշումները, անձամբ հարուցում քրեական գործեր:

Իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում կիրառվում է դատախազական ներգործության խիստ միջոց, այն է՝ վարույթն իրականացնողը դատախազի որոշմամբ հեռացվում է կոնկրետ գործով դատավարությանը մասնակցելուց: Այս ամենն ուղղակիորեն ազդում են թե քննության արդյունավետ ընթացքի, թե դատավարության մասնակիցների իրավունքների իրացման պատշաճ ապահովման վրա:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր