211652_close_icon

Իսպանիայում ՀՀ դեսպանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

views-count1475 դիտում article-date 16:15 09-03-2022
Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Ավետիսյանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են  խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել  աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ

Նմանատիպ նյութեր