Իսպանական Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
                        Իսպանիայի Խիրոնա նահանգի Սանտա Պաու քաղաքի վարչակազմը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Հաղորդվում է, որ Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսպանիայի Կաստեյո դե լա Պլանա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

