211652_close_icon
views-count2352 դիտում article-date 17:03 05-03-2022

Նոր և նորագույն ժամանակների պատմությունն ապացուցում է, որ անգլոսաքսերը երբեք էլ ցամաքային մեծ պատերազմ չեն ունեցել Ռուսաստանի հետ, խուսափել են պարտվելուց․ Գարիկ Քերյան

Գարիկ Քերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ճահիճ ծրագիրը շատ վտանգավոր է Ռուսաստանի համար։ Նոր և նորագույն ժամանակների պատմությունն ապացուցում է, որ անգլոսաքսերը երբեք էլ ցամաքային մեծ պատերազմ չեն ունեցել Ռուսաստանի հետ, խուսափել են պարտվելուց, Նապոլեոնի և Հիտլերի փորձն էլ ուսանելի է եղել իրենց համար։ Բայց Ռուսաստանի դեմ շատ արդյունավետ գործել են հակառուսական դաշինքներ ստեղծելով, կամ այլ պետությունների պատերազմի մեջ ներքաշելով։

Հիշենք 19_րդ դարում պատերազմելու համար անգլիական ինչ օգնություն էին ստանում Պարսկաստանն ու Օսմանյան կայսրությունը։ Սառը պատերազմի տարիների հակառուսական ռազմավարության հիմնական մեթոդը հյուծիչ և երկարատև կոնֆլիկտներում ռուսներին ներքաշելն ու ռեսուրսների հյուծումն ու փոշիացնումն էր։ Հիշենք ԽՍՀՄ ահռելի ռեսուրսների վատնումը պաղեստինյան հակամարտության երկար ու ձիգ տարիներին արաբական երկրներին օգնություն ցույց տալով, Ասուանի հէկի կառուցումը Եգիպտոսում պրոխորհրդային ճամբարում պահելու համար, հակախորհրդային շարժումների ակտիվացումը Լեհաստանում, Չեխոսլովակիայում և Հունգարիայում, պատերազմնեը Կորեայում, Վիետնամում և ի վերջո Աֆղանստանի տաս տարվա սև խոռոչը։ Սպառազւնությունների մրցավազքին զուգահեռ այս ամենը սպառեց ռուսների ուժն ու կարողությունը։

Արդյունքը ,,հոյակապ էր,, ... ԽՍՀՄ փլուզվեց, Արևելյան Եվրոպան մտավ ՆԱՏՕ և ԵՄ, որտեղ տերը Վաշինգտոնն է, սանիկը Լոնդոնը։ Հիմա արևմտյան ստրատեգների պլանը հստակ երևում է, փլուզման գործընթացներ գեներացնել նաև ՌԴ ներսում, որը ժամանակին կասեցվեց չեչենական պատերազմում ռուսական կողմի հաղթանակով և որոշակի փողզիջմամբ։ Անհրաժեշտ էր ստեղծել, նոր ճահիճ, նոր սև խոռոչ, որտեղ հնարավոր կլիներ մաշել Մոսկվայի ուժերը և տապալել հետխորհրդային միութենական նոր միավորման ստեղծման Պուտինի ծրագիրը։ Առաջինը սիրիական ճահիճն էր, երկրորդը ուկրաինական։

Այս հսկա երկրում երկարատև հակամարտությունը, որը կուղեկցվի դրակոնյան պատժամիջոցներով, ձեռնտու չէ Ռուսաստանին։ Կրեմլում պետք է գիտակցեն արագ հանգուցալուծման գնալու կարևորությունը, վտանգի կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի ներսը, կապված սոցիալական բունտի և կենտրոնախույս ինքնավար հանրապետությունների ակտիվացման հետ։ Աստված չանի Ռուսաստանում սկսվի ներքին անկայունությունը, մեզ մոտ կկրկնվի 1917_1920 թթ. իրավիճակը։ Լինենք լավատես և խաղաղություն մաղթենք սլավոններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր