211652_close_icon
views-count4475 դիտում article-date 17:14 19-03-2022

Այ հիմա թող ՄԱԿ սիրողները կոչ անեն դիմել ՄԱԿ-ին. Գարիկ Քերյան

Գարիկ Քերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և նաև հետո,  «քաղաքագետների» մի մեծ ջոկատ, գրանտակերներ և արևմտամետ չքաղաքագետներ կատաղի գրոհում էին, քրքրում և բզկտում բոլոր նրանց, ովքեր թերահավատորեն էին վերաբերվում ՄԱԿ_ին դիմելու կոչերին։ Պնդում էին, որ եթե դիմեինք, սկանդինավյան կամ էլ ֆրանսիական հատուկ ջոկատայինները ութ րոպե հետո երկնքից կիջնեին և կփրկեին մեզ սպանդից, գուցե և մտքում ծաղրում էին նրանց ովքեր օր օրի սպասում էին ռուս խաղաղապահներին։

Դե իհարկե ռուսները եկան, բայց ինչպես միշտ ուշացումով, դա քննարկման այլ հարց է։ Վիկինգները և քաղաքակիրթներն էլ ոչ միայն չեկան, այլ շնչակտուր շնորհավորեցին Ալիևին։

Հիմա ինչու եմ նորից գրում այն, ինչ որ շատ վաղուց բոլորն էլ տեսան։ Այս օրերին ՄԱԿ_ի բյուրոկրատները, կերած խմած ժամանել են Շուշի  կոնֆերանս են անում, Ստեփանակերտում առանց գազամատակարարման մնացած արցախցիների աչքի առջև։

Ադրբեջանի մեդիա դաշտում էլ ցնծություն է, բղավում են, թե բա ամենահեղինակավոր կառույցը հաստատում է, Ղարաբաղը Ադրբեջան է։ Այ հիմա թող ՄԱԿ սիրողները կոչ անեն դիմել ՄԱԿ _ին։ Պարզապես ցավում եմ, որ այսքան փորձություններից հետո, ոչինչ չի փոխվում։»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր