211652_close_icon

«Լավ, ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին, սեփական թերթից մի հոդված է հրապարակում ու ներկայացնում որպես բանակցային փաստաթուղթ»․ Քոչարյան

views-count1990 դիտում article-date 23:08 03-12-2025
Ինչից սկսվեց Արցախյան բանակցությունների փաստաթղթերի հրապարակման թեման. Լևոն Քոչարյանը հիշեցնում է՝ երբ Փաշինյանը մերժում ստացավ նախկին նախագահների հետ բանավիճելու կոչին։ Փոխարենը առաջարկվեց հրապարակել բանակցային փաստաթղթերը, որից պարզ կդառնար, թե ով է իրականում Արցախը հանձնելու, և այդ մասով բանավիճելու թեմա չկա։Հրապարակված փաստաթղթերի՝ Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հետ կապված պարբերությունը, որը մեջբերված է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»-ում հրապարակված հոդվածից՝ հրապարակված 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ, այսինքն՝ ամբողջությամբ ՀԱԿ քարոզչական նպատակներով, այնքան անլուրջ է, նշում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Լավ, ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, անհասկանալի, ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում»,— այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Լևոն Քոչարյանը։
1999-ին սկսված՝ Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ բանակցությունների վերջնական հանգրվանը եղել է Քի Վեսթում։

«Մեր պահանջն է՝ հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը, իսկ այն, որ ասում են՝ դա չկա, օրինակ, չգիտեմ, իրենք դիմե՞լ են Արտաքին գործերի նախարարություն, թե ինչ պատճառով չկա։ Ես համոզված եմ, որ դա ունի և՛ Ռուսաստանը, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգները, և՛ Ֆրանսիան, և՛ ԵԱՀԿ դեպոզիտարիայում միանշանակ կա։ Այսինքն՝ իրենք փորձե՞լ են ունենալ, թե՝ ոչ։ Մեղրին փոխանակելու տարբերակ չի եղել։ Իսկ գուցե խոսքը գնացել է ճանապարհ տրամադրելու մասին, որի դիմաց Արցախը դառնում էր Հայաստանի մաս։ Իրենք հիմա փաստացի ճանապարհ են տրամադրում՝ ոչնչի դիմաց, այսինքն՝ անհամեմատելի է»,— շեշտեց Լևոն Քոչարյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր