9551 դիտում
19:50 04-03-2022
«Էրեբունի» ԲԿ-ն ունի կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություն՝ գերճշգրիտ սարքավորում կրծքագեղձի ուռուցքների և ամենափոքր օջախների վաղ հայտնաբերման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կրծքագեղձի ուռուցքը անհանգստացնող խնդիր է ողջ աշխարհում։ Մեր երկրում, ցավոք, դեպքերի մոտ 50 տոկոսը վաղ փուլում չի հայտնաբերվում, քանի պրոֆիլակտիկ հետազոտվելու մշակույթը բավականաչափ զարգացած չէ։ Մինչդեռ ուռուցքի վաղ շրջանում հայտնաբերելն ապահովում է բուժման շատ բարձր ցուցանիշ։ Զարգացած երկրներում այն 100 տոկոս է, որովհետև կանայք հետազոտվում են, եթե նույնիսկ գանգատ չունեն։
Էրեբունի ԲԿ Մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար Ներսես Բերբերյանի խոսքով, բաժանմունքն արդեն ունի նորագույն, գերճշգրիտ, շատ քիչ ճառագայթային ծանրաբեռնվածություն ունեցող սարք, որը թույլ է տալիս ստանալ բարձրակարգ պատկերներ և ունի կոնտրաստային մամոգրաֆիայի հնարավորություն։
Ներսես Բերբերյանի փոխանցմամբ, հատկապես փոքր ուռուցքային օջախները, որոնք մամագրաֆիայի միջոցով դժվար են նույնականացվում, կոնտրաստային մամոգրաֆիան թույլ է տալիս տեսնել։
Մամմոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի վերաբացման առիթով, ծառայության ղեկավարն այսօր ներկայացնելով նորագույն սարքավորումը, նշել է․«եթե նախկինում հետազոտվելը որոշակի անհարմարություն է ստեղծել, ցավի զգացողություն է եղել, ապա հիմա այցելուն ինքն է կարգավորում վահանակի միջոցով որքան սեղմի այն»։
Նոր սարքավորումը Հայաստան է բերվել երկու շաբաթ առաջ, արդեն գործարկվել է, հետազոտություններ են կատարվել ու տպավորիչ արդյունքներ կան։ Ն․ Բերբերյանի խոսքով, հետազոտությունը մատչելի է և հասու բոլորին։
Բաժանմունքը սկսել է համագործակցել ոլորտում մեծ փորձառություն ունեցող գերմանացի բժիշկ, պրոֆեսոր Աքսել Գրոուինգhոլթի հետ։ Փորձի փոխանակումից, մասնագիտական հարցերի քննարկումից բացի, գերմանացի բժիշկը պատրաստ է առցանց հարթակում խորհրդատվություն տալ այն այցելուներին, ովքեր կցանկանան լսել կարծիք՝ իրենց հետազոտության մասին։
«Սա յուրօրինակ սարքավորում է, որը ախտորոշման բնագավառում մեծ հնարավորություններ է տալիս։ Բացի եռաչափ նկարներից, այն նաև բավականին հարմարավետ է կնոջ համար։ Կոնտրաստային մամոգրաֆիան, որը ինչ որտեղ կարող է փոխարինել MRT հետազոտությանը, շատ մատչելի է և արագ է կատարվում։ Այս սարքով կարելի է որոշել նույնիսկ ամենափոքր բազմաօջախային ախտահարումը, որոնց հնարավոր չէ նկատել մամոգրաֆիկ պատկերի վրա երբ կուրծքը ունի համեմատաբար ավելի խիտ կառուցվածք», -իր խոսքում ասել է միջոցառմանը ներկա Աքսել Գրոուինգհոլթը։
«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ հիմնադիր-նախագահ Նվարդ Քոչարյանի խոսքով էլ ուրախալի է, որ բաժանմունքը ձեռք է բերել նաև նոր բազմաֆունկցիոնալ աթոռ, որը հատկապես հաշմանդամություն ունեցող կանանց համար ավելի հարմարաետ է դարձնելու հետազոտությունը։
«Հաշմանդամ կանանց համար այդ խնդիրն այլեւս չկա, սա իսկապես մեծ հաջողություն է, լուրջ հնարավորություն է ստեղծվել նրանց հետազոտվելու համար», -ասել է Ն․ Քոչարյանը։
Մարինա Հովհաննիսյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1652 դիտում
15:51 19-01-2021
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է
1171 դիտում
15:50 20-10-2014
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման նոր սարքեր` Արագածոտնի և Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»