211652_close_icon
views-count73502 դիտում article-date 09:39 04-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. Scania-ն կողաշրջվել է, վարորդի դին դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա, իսկ, ճանշինը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

​Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։  

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Մինչ տեղում փորձում էր դեպքի վայրի զննություն կատարեր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, «Սիսիան» ԲԿ-ից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվում, որ մահը գրանցված է, ինչից հետո դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է, իսկ ճանապարհը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, սպասարկում է Սիսիանի ճանշինը, ովքեր իրենց մեղքի բաժինը ունեն տեղի ունեցած ողբերգական ավտովթարում, քանի որ ոչ մի աշխատանքներ ոչ միայն այս հատվածում, այլև իրենց կողմից սպասարկվող տարածքում չի կատարվել, որպեսզի ճանապարհը մերկասառույցից մշակվի, կատարվի աղ ու ավազի լցման աշխատանքներ, և միայն վթարից 1 ժամ հետո Սիսիանի «մեծն» ճանշինը ժամանել է ու սկսել աշխատանքներ կատարել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։ 

Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր