211652_close_icon
views-count61805 դիտում article-date 10:50 14-03-2022

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ճանապարհների մերկասառույցի պատճառով մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել, կան վիրավորներ, ճանշինը «ուղտի ականջում քնած է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես դեպքի վայրերից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ իրավիճակը ստեղծվել է «Էմբուատ» ՍՊԸ-ի կողմից ժողովրդի լեզվով ասած՝ «ճանշինի» պատճառով, քանի որ ՍՊԸ-ի պատասխանատուները քար անտարբերություն են ցուցաբերել և ոչ մի աշխատանք չեն կատարել Աշտարակի կամրջի վրա Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչև Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցները վերացնելու ուղղությամբ։ 

Նշված հատվածներում ճանապարհը սպասարկող նշված ՍՊԸ-ի փնթի աշխատանքի արդունքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ 

Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel-ը և ՎԱԶ 2107-ը, և եթե նշված վթարներից, բարեբախտաբար, տուժածներ չկան, ապա Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։ 

Այս վթարի հետևանքով 3 հոգու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աշտարակ» ԲԿ։ 

Նշված վթարների վայրեր են ժամանել ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Բյուրականում տեղի ունեցած վթարի փաստով տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, իսկ մյուս վթարներով հետաքննական աշխատանքները տեղում ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե ճանշինը սրտացավ վերաբերմունք դրսևորեր իր պարտականությունները կատարելու մեջ, ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր