211652_close_icon
views-count4880 դիտում article-date 22:06 01-03-2022

Տոմաս Տուխելին զայրացրել է Ուկրաինայի վերաբերյալ հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մամուլի ասուլիսում բավական էմոցիոնալ է անդրադարձել Ուկրաինայի մասին հարցին:
 
Լրագրողը սկսել է Տուխելին հարցեր տալ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի դերի մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում, սակայն գերմանացի մասնագետն ընդհատել է նրան:
 
«Լսեք, լսեք, մի րոպե: Ես քաղաքական գործիչ չեմ: Հերիք է, էլի: Ես կարող եմ միայն կրկնել, որ շատ վատ եմ ինձ զգում, որ հազար անգամ կրկնում եմ, որովհետև երբեք չեմ բախվել պատերազմի հետ:
 
Նույնիսկ սա ասելով, ես ինձ ահավոր եմ զգում: Չէ՞ որ իմ բախտը բերել է, որ ես այստեղ խաղաղ պայմաններում նստած են, ամեն ինչ անում, ինչ կարող եմ, սակայն դուք պետք է դադարեք ինձ դրա մասին հարցնել: Ես ձեր համար պատասխաններ չունեմ», ասել է Տուխելը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր