211652_close_icon
views-count1828 դիտում article-date 13:21 01-03-2022

ՀՀ վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Նմանատիպ նյութեր