211652_close_icon
views-count2152 դիտում article-date 19:51 28-02-2022

Շվեյցարիայի հավաքականը հրաժարվել է խաղալ Ռուսաստանի դեմ

Շվեյցարիայի ֆուտբոլային միությունը (SFV) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկրի ազգային թիմը խաղեր չի անցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ:

«SFV-ն աջակցում է Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի ֆեդերացիաների դիրքորոշումը, որոնք պահանջում են Ռուսաստանի հավաքականին հեռացնել ԱԱ-2022-ի ընտրական փուլից: Ի նշան համերաշխության այդ ասոցիացիաների հետ՝ SFV-ն ոչ մի խաղ չի անցկացնի մինչև հետագա ծանուցումը: Եթե անհրաժեշտ լինի, ապա SFV-ի՝ ոչ քննարկման ենթակա որոշումը կտարածվի նաև կանանց հավաքականների վրա՝ Անգլիայում կայանալիք Եվրոպայի 2022 թվականի առաջնության շրջանակում»,- ասվում է միության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի հետ անցումային խաղ անցկացնելուն դեմ էին արտահայտվել նաև Լեհաստանի, Շվեդիայի, Չեխիայի, Ալբանիայի և Անգլիայի հավաքականները: Ռուսաստանի թիմն անցումային խաղերի կիսաեզրափակչում պետք է մրցեր Լեհաստանի հետ: Այս զույգի հաղթողն էլ անցումային խաղերի եզրափակչում պետք է մրցի Շվեդիայի կամ Չեխիայի հավաքականների հետ, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր