«Բարսելոնան» հրաժարվել է իսրայելական թիմի հետ խաղալ Երուսաղեմում
Իսրայելական «Բեյթար» ակումբը չեղարկել է «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումը:
Օգոստոսի 4-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ կատալոնացիները չեն ցանկացել խաղալ Երուսաղեմում, հայտնել է «Բեյթարի» նախագահ Մոշե Հոգեգը:
«Մեծ ցավով եմ հայտնում, որ մենք չեղարկում ենք «Բարսելոնայի» հետ ընկերական խաղը: Ինձ ներկայացրել էին պայմանագիր, որտեղ խաղը Երուսաղեմում չանցկացնելու պահանջ կար: Այնտեղ մի քանի այլ պահանջներ էլ կային, որոնք ինձ դուր չեկան:
Դրանից հետո ես ծանր սրտով եմ քնել, երկար մտածել և որոշել, որ առաջին հերթին ես հպարտ հրեա եմ և իսրայելցի:
Երուսաղեմի «Բեյթարի» հանդիպումը պետք է կայանա Երուսաղեմում: Չեմ զայրանում «Բարսելոնայի» հետ. նրանք հեռու են քաղաքականությունից և շահագրգռված չեն մեր կոնֆլիկտով: Մենք կպահպանենք լավ հարաբերություններ:
Սա շատ բարդ որոշում էր, սակայն քաղաքապետի հետ խորհրդակցելուց հետո այն ճիշտ եմ համարում», գրել է Հոգեգը:
Հուլիսի սկզբում իսրայելցի քաղաքական գործիչ Սամի Աբու Շեհադեհը կոչ էր արել չեղարկել հանդիպումը՝ հիմնավորելով, որ «Բարսելոնային» աջակցում են պաղեստինցիները: