211652_close_icon
views-count4448 դիտում article-date 13:38 28-02-2022

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելառուս. հայտնի է պատվիրակության կազմը

Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում նախատեսված Ռուսաստանի հետ բանակցությունների վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Նշվում է, որ ընդամենը 2 ուղղաթիռ է եկել, որի մեջ գտնվում են Կիևի ներկայացուցիչները:

Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, փոխարտգործնախարար  Նիկոլայ Տոչիցկին,նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը և Եռակողմ շփման խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը:

Նմանատիպ նյութեր