Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ուկրաինայի հետ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների է ժամանել նույն կազմով։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժսկայա Պուշչայում բանակցություններ վարելու համատեղ որոշում են կայացրել։
Ռուս զինվորականները անվտանգության միջանցք են ապահովել ուկրաինական պատվիրակության համար, ասել է Մեդինսկին։