211652_close_icon

Ռուսական զորքերը գրավել են Բերդյանսկը. նախագահի գրասենյակ

views-count7000 դիտում article-date 09:36 28-02-2022
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ ռուսական զորքերն րիենց վերահսկողության տակ են առել Զապորոժիե մարզի Բերդյանսկ քաղաքը։ 
 

«Բերդյանսկը գրավված է հակառակորդի կողմից»,-մեջբերում է Ria Novosti գործակալությունը Արեստովիչի խոսքը։

Վերջինս նշել է, որ քաղաքում ուկրաինական զորքեր չեն եղել։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն հայտարարել էր, որ Խերսոնը և Բերդյանսկը պաշարված են։

Նմանատիպ նյութեր