211652_close_icon

Սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել. Արման Սահակյան

views-count1740 դիտում article-date 12:19 31-03-2014
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր հեռախոսով խոսեցի Լաթակիայում գտնվող Քեսաբի քաղաքապետի հետ: Նա ասաց, որ սիրիական զորքերը որոշակի առաջխաղացում ունեն և կարևոր բարձունքներ են գրավել, ու հիմա այդ բարձունքների վրա սիրիական դրոշն է ծածանվում: Նա նաև շնորհակալությույուն հայտնեց Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են ու հույս հայտնեց, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելք կունենա»:

Նմանատիպ նյութեր