Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ
Ավստրալիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և մի շարք այլ բարձրաստիճան անձանց անունները ներառել են պատժամիջոցային ցուցակում։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրալիայի վաչապետ Սքոթթ Մորրիսոնի հայտարարությունը։
Սև ցուցակի մեջ են հայտնվել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոցևը։