211652_close_icon
views-count1624 դիտում article-date 15:48 04-05-2022

Ավստրալիան պատժամիջոցներ Է սահմանել ՌԴ-ի 75 քաղաքական գործիչների եւ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի 32 նախարարների նկատմամբ

Ավստրալիան հետագա պատժամիջոցների մասին որոշում Է ընդունել ավելի քան 70 ռուսաստանցի քաղաքական գործիչների եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ու Լուգանսկի ժողովրդական հանրապետության ավելի քան 30 նախարարների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարարության կայքը:

Դրա համաձայն, պատժամիջոցները եւ ուղեւորությունների արգելքները վերաբերելու են ՌԴ Պետդումայի 75 պատգամավորների եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետության 20 նախարարների ու Լուգանսկի ժողովրդական հանրապետության 12 նախարարների: Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում հայտնվել Է ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը: «Ավստրալիան հաստատում Է մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ Ուկրաինայի ժողովրդին»,-ԶԼՄ-ները մեջբերում են Ավստրալիայի ԱԳ նախարարության ղեկավար Մերիս Փեյնի խոսքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր