Եվրոպայի Լիգայում «Սպարտակը» «Լեյպցիգի» հետ կարող է խաղալ Բաքվում. առաջարկվել է նաև Երևանի տարբերակը
Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպայի Լիգայում «Լեյպցիգի» հետ հանդիպումը կարող է անցկացնել Ադրբեջանում:
««Լեյպցիգի» հետ խաղի անցկացման հիմնական տարբերակը Բաքուն է: Այդ տարբերակը քննարկում ենք ՈւԵՖԱ-ի մեր գործընկերների հետ», հայտնել է «Սպարտակի» հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Դմիտրի Զելենովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոսկովյան ակումբը չի բացառում նաև Երևանում խաղալու տարբերակը:
Նշենք, որ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ռուսական և ուկրաինական թիմերն ու հավաքականները տնային հանդիպումները պետք է խաղան չեզոք դաշտում: