«Լեյպցիգի» խաղացողի գոլը ճանաչվել է լավագույնը ՉԼ-ի 3-րդ տուրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Լեյպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը:
25-ամյա ավստրիացին հաղթական գոլը խփել էր «Զենիթին» (2:1):
Մրցանակին հավակնում էին նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան և «Բավարիայի» կիսապաշտպան Կորանտեն Տոլիսոն: