Դոնբասից Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը գերազանցում է 122 հազարը
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններից փետրվարի 18-ից սկսած Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը գերազանցել է 122 հազարը:
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմիններին, գրում է armtimes.com-ը:
Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ ավելի քան 122.200 մարդ է հատել Ռուսաստանի սահմանը ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից։
Նշվում է, որ նրանցից գրեթե 77.000-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, մոտ 45.000-ը՝ Ռուսաստանի և ավելի քան 400-ը՝ այլ պետությունների:
Դոնբասի բնակիչներին ընդունում են Ռուսաստանի արդեն 20 շրջաններ, որտեղ ավելի քան 18,3 հազար մարդ գտնվում է 251 ժամանակավոր կացարանային կենտրոնում։