Գարի Լինեկեր. Եթե ՖԻՖԱ-ն Ռուսաստանին դուրս շպրտի անցումային խաղերից, դա հզոր ազդակ կլինի
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող, մարզական մեկնաբան Գարի Լինեկերն առաջարկել է Ռուսաստանին հեռացնել 2022թ. աշխարհի առաջնության անցումային խաղերից:
«Եթե ՖԻՖԱ-ն ԱԱ-2022-ի անցումային խաղերում հաղթանակ շնորհի Լեհաստանին և դուրս շպրտի Ռուսաստանին (եթե վերջինս, իհարկե, չհեռանա Ուկրաինայից), դա հզոր և զգալի ազդանշան կլիներ», գրել է Լինեկերն իր թվիթերում:
Նշենք, որ այսօր Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Ցեզարի Կուլեշան հայտարարել է, որ հավաքականը հրաժարվում է Ռուսաստանի հետ հանդիպում անցկացնել:
Դրանից հետո Լեհաստանի հավաքականի բոլոր խաղացողները հայտարարել են Ռուսաստանի հավաքականի հետ խաղից հրաժարվելու մասին: