1693 դիտում
10:21 26-02-2022
Արցախի անվտանգության ապահովումը չպետք է թողնենք միայն ռուս խաղաղապահին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է hայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ». սա նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության 4-րդ կետն է, ինչը, որքան էլ ցավոտ է, նշանակում է, որ Արցախի սահմանների վերահսկողությունը միայն ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն:
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով հայտարարության վերոնշյալ դրույթին, ասում է՝ եռակողմ հայտարարության կետերն Ադրբեջանը լիարժեքորեն չի կատարել, հետևաբար՝ շտապողականութուն դրսևորելու առիթ նաև մենք չունենք:
«Արցախում ռուսական խաղաղպպահ զորքերն իրենց առաքելությունն իրականացնում են, բայց մենք Արցախի անվտանգության ապահովումը չպետք է թողնենք միայն ռուս խաղաղապահներին: Ի վերջո՝ բոլորը պետք է տեսնեն, որ Արցախի ու Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին մենք ենք ցանկանում ապահովել: Բացի այդ՝ եթե հասարակությունը վերջապես գա այն գիտակցմանը, որ Արցախի անվտանգությունն ապահովելով՝ ապահովում ենք նաև Հայաստանի անվտանգությունը, ապա կարծում եմ Հայաստանում կլինեն մարդիկ (համոզված եմ՝ հիմա էլ կան), որ կնախընտրեն տեղափոխվել Արցախ ու այնտեղ բնակվել: Իհարկե, դրա համար թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները պետք բարենպաստ պայմաններ ստեղծեն»,- հավելում է մեր զրուցակիցը:
Պատգամավորն ընդգծում է նաև՝ գործող կամ հետագա իշխանության համար առաջնային խնդիրն Արցախի անվտանգության ու բնականոն զարգացման ապահովումը պետք է լինի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
902 դիտում
13:39 28-02-2014
Կենսաբանական անվտանգության ապահովումը ՀՀ ազգային անվտանգության առաջնահերթություններից է, Արթուր Բաղդասարյան
Այս բաժնից
3658 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում