211652_close_icon
views-count1783 դիտում article-date 18:01 04-02-2025

Ավտովթար՝ Աշտարակ քաղաքում. «Nissan Pathfinder»-ը բախվել է կայանված «Lada»-ին և կողաշրջվել՝ փակելով ճանապարհը. օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոեմքնային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է՝ փակելվ ճանապարհը:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր