211652_close_icon
views-count2690 դիտում article-date 15:26 17-04-2018

ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը համալրեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը

ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Արեգ Թոթոլյանին այսօր մեկնարկած Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողովի շրջանակում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Զգացված եմ և շնորհակալ գիտական խորհրդի այս որոշման համար, որը նաև պարտավորեցնող է: Ելույթ ունենալուց առաջ որպես կանոն չեմ անհանգստանում, սակայն վերջին տասը տարում երկրորդ անգամ եմ բժշկական համալսարանում և չեմ կարողանում հուզմունքս թաքցնել, գուցե դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ծնողներս ԵՊԲՀ շրջանավարտներ են, ավարտել են բժշկական ինստիտուտը 1954 թվականին»,- նշեց Արեգ Թոթոլյանը: Նշենք, որ բժիշկ-գիտնականը հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռն է:

Նմանատիպ նյութեր