211652_close_icon
views-count994 դիտում article-date 13:53 22-02-2022

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարարի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի ներքին գործերի նախարար Մակիս Որիդիսի հետ։

Կողմերը քննարկել են հանրային կառավարման և վարչական բարեփոխումների ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հույն պաշտոնյան նշել է, որ Հունաստանը մեծ փորձ ունի այս ոլորտներում և պատրաստ է դրանով կիսվել Հայաստանի հետ։ Նախարարը հակիրճ ներկայացրել է Հունաստանի ներքին գործերի նախարարության կառուցվածքն ու գործունեությունը:

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հերթին նշել է, որ Հայաստանն այս ուղղությամբ վերջին տարիներին հստակ քայլեր է ձեռնարկել, և բարեկամ երկրների աջակցությունը և փորձի փոխանակումը էլ ավելի կնպաստի Հայաստանում արդյունավետ կառավարման կայացմանը։
Երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց այս ուղղությամբ հայ-հունական համագործակցության կոնկրետ քայլեր նախաձեռնել։

Նմանատիպ նյութեր