211652_close_icon
views-count24813 դիտում article-date 10:15 22-02-2022

Ձեզ բացակա չենք դնի. Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած գետաշենցիներ Արմենակին, Կարապետին, Թաթուլին, Շիրազին և Գագիկին նվիրված հուշ-ցերեկույթին նշում էին. «Դուք բարձր պահեցիք գյուղի պատիվը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 21-ին, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում մեծարման հուշ-ցերեկույթ էր։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն տեղի ունեցավ գյուղի դպրոցում և նվիրված էր Գետաշեն գյուղի 5 անմահ նահատակված, լեգենդ դարձած հերոս Արմենակ Գասպարյանի, Կարապետ Հարությունյանի, Թաթուլ Հովհաննիսյանի, Շիրազ Սանասարյանի և Գագիկ Դավթյանի վառ հիշատակին։ 

Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, լեգենդ դարձած հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից։ Դպրոցը, որի պայմաններին կնախանձեին անգամ մայրաքաղաքի և Հայաստանի մարզերի շատ դպրոցներ, նման հերոս շրջանավարտներ է ունեցել։ 

Միջոցառմանը ներկա էր նաև Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը։ 

Մեծարման հուշ-ցերեկույթի սկսվելուց առաջ ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան առաջին, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը, որից հետո կենդանի կատարմամբ ելույթ ունեցան նման բազմաթիվ մեծարման միջոցառումների հանդես եկող երգիչներ, պարային համույթներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ներկաներն ասում էին. «Հպարտ ենք, որ մեր գյուղն էլ անմասն չի մնացել հայրենիքի պաշտանության գործում։ Մեր տղաները նույնպես ապացուցեցին, որ հայրենիքի պաշտպանությունը սկսվում առաջնագծից։ Գաղտնիք չէ, որ մեր գյուղը նույնպես կարող ենք համարել առաջնագիծ, քանի որ մի քանի կիլոմետրի վրա երևում է Թուրքիայի սահմանը, թեպետ, եթե պատմոթյունն ուսումնասիրենք, ոչ թե Թուրքիայի սահմանն է, այլ մեր պապենական հողերն են։ Մեր գյուղի հերոս տղերքը նույնպես բոլոր նահատակված ու լեգենդ դարձած տղաների նման հաղթել են պատերազմը, նրանք չեն պարտվել։

Մենք՝ ի լուր աշխարհի, ասում ենք՝ Դուք՝ հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության, տվեցիք Ձեզ համար ամենաթանկը՝ Աստծո կողմից պարգևած կյանքը, ու մենք պարտավոր ենք միշտ վառ պահել բոլորի, այդ թվում՝ Ձեր վառ հաշատակը։ Դրա մեջ են մտնում նաև նման միջոցառումը, որը կազմակերպել է մեր համագյուղացի Հասմիկ Մարգարյանը։ Ուրախ ենք նաև, դպրոցի տնօրինությունը մեզ հնարավորություն է ընձեռել անգամ շաբաթ և կիրակի օրերին այցելել դպրոցի փառքի անկյունը, և մենք լեգենդար հերոսների լուսանկարների առջև՝ ի լուր աշխարհի, ասում ենք՝ Ձեզ բացակա չենք դնի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 352+
352+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր