211652_close_icon
views-count35104 դիտում article-date 12:08 21-02-2022

Տավուշի մարզում՝ Բագրատաշենի մաքսատան մոտ, վթարի է ենթարկվել Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում  Երևանի բնակիչ, 41-ամյա Սարգիս  Յազիչյանը իր վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթաի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր